Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի բաժանումը խաղաղության հասնելու ամենահուսալի միջոցն է. Financial Times

15:10, երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2016 թ.
Սիրիայի բաժանումը խաղաղության հասնելու ամենահուսալի միջոցն է. Financial Times

«Սիրիական քաղաքացիական պատերազմը շարունակվում է: Հալեպը կրակի մեջ է: Իսկ քաղաքական գործիչներն ու փորձագետներն այդ պատերազմը հաղթահարելու պլաններ են կազմում: Առաջարկվում են անվտանգ գոտիներ, հումանիտար գոտիներ, փախստականների վերաբաշխման պլաններ ու դիվանագիտական սխեմաներ»,- The Financial Times թերթում գրում է Միջազգային հարաբերությունների գծով խորհրդի ավագ գիտաշխատող Ռեյ Թեյքեյը:

Սակայն պլաններից և ոչ մեկը չի կարողանա իսկապես վերջ դնել այդ պատերազմին: Դա հնարավոր է անել միայն մեկ միջոցով՝ եթե ԱՄՆ-ն և նրա եվրոպական գործընկերները Սիրիայի բաժանման սխեմա կազմեն և այնտեղ զորքերի հսկայական քանակություն տեղակայեն: Ահա թե ինչու են քաղաքական գործիչները նախընտրում ապաստարան գտնել այն սցենարներում, որոնք չեն բերում հրադադարի ռեժիմի:
     Սիրիայի համար «միակ իրական տարբերակը» հեղինակը համարում է «բաժանման սխեման, որը հիմնված կլինի սիրիական էթնիկական և կրոնական պառակտման ընդունման վրա»: «Ալավիտներն իշխանություն կստանան, ինչպես և մյուս էթնիկ խմբերը: Սունիթները կստանան սեփական ոլորտը, հենց որ ազատվեն ԴԱԻՇ-ի վնասակար ազդեցությունից: Խաղադրույքը կդրվի այն բանի վրա, որ այդ խմբերը կկարողանան գոյատևել թույլ դաշնային կառույցի շրջանակներում, որում իշխանության մեծ մասը փոխանցված է կենտրոնից դեպի ծայրամասեր»,- ասվում է հոդվածում:

6708 | 0
Facebook