Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է, թե ինչու է Մխիթարյանը միայնակ մարզվել

17:55, երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2016 թ.
Հայտնի է, թե ինչու է Մխիթարյանը միայնակ մարզվել

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով կիրակի օրը միայնակ մարզվել է Քարինգթոնի մարզաբազայում, չի պատժվել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից։ «Բըրնլի»-ի դեմ խաղից հետո «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները հանգստյան օր են ստացել Մոուրինյոյի կողմից, սակայն 27-ամյա Մխիթարյանը որոշել է ինքնուրույն մարզվել՝ ֆիզիկական վիճակը բարելավելու համար։ Դեռևս Ուկրաինայում հանդես գալու տարիներից մեր հավաքականի ավագը պարբերաբար նմանատիպ մարզումներ է կազմակերպել իր համար։

13803 | 0
Facebook