Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայի Կալե քաղաքում քանդում են փախստականների ամենամեծ վրանային ճամբարը Եվրոպայում

15:30, երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2016 թ.
Ֆրանսիայի Կալե քաղաքում քանդում են փախստականների ամենամեծ վրանային ճամբարը Եվրոպայում

Այսօր Ֆրանսիայի Կալե քաղաքում իշխանություններն սկսել են քանդել փախստականների ամենամեծ վրանային ճամբարը Եվրոպայում: Փախստականների մեծ մասին իշխանություններն առաջարկել են տեղափոխվել ժամանակավոր կենտրոններ, որտեղ հնարավոր կլինի պաշտոնապես փախստականի կարգավիճակ ստանալ: Միայն այսօր` հոկտեմբերի 24-ին, նախատեսվում է վրանային ճամբարից, որը տեղացիների շրջանում հայտնի է «Ջունգլի» անվամբ, հանել մոտ 3 հազար մարդու: Առաջին ավտոբուսներն արդեն դուրս են եկել ետնախորշերից, որտեղ ավելի քան 10 հազար փախստական կա: Ճամբարը գտնվում է ոստիկանական կորպուսի և ժանդարմերիայի հսկողության ներքո:

Նշենք, որ հանգստյան օրերին փախստականների ճամբարում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Մինչ այս պահն իրադրությունն այնտեղ լարված է, բայց բոլորն էլ պատրաստ են լքել ետնախորշերը` հույս ունենալով Լա-Մանշի նեղուցով անցնող Եվրոթունելով հասնել բրիտանական կղզիներ:

4619 | 0
Facebook