Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տգետ ու հանցագործ պաշտոնյաներ, հղփացած ու բութ տնտեսվարողներ, դուք կերաք մեր երկիրն ու մշակույթը». Համլետ Պետրոսյան

15:35, հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2016 թ.
«Տգետ ու հանցագործ պաշտոնյաներ, հղփացած ու բութ տնտեսվարողներ, դուք կերաք մեր երկիրն ու մշակույթը». Համլետ Պետրոսյան

Տգետ ու հանցագործ պաշտոնյաներ, հղփացած ու բութ տնտեսվարողներ, դուք կերաք մեր երկիրն ու մշակույթը:

Հարժիսի քարավանատուն. 1315 թ., եզակի մի համալիր, ուր պահպանվել է Մետաքսի ճանապարհի պատմական հատվածն՝ ինժեներական կառույցներով ու ճանպարհային նշաններով հանդերձ:

Առաջին լուսանկարն արել եմ 2011թ. մայիսի 2-ին, երկրորդը՝ 2016թ. հոկտեմբերի 15-ին:
     Ո՞վ է ճիվաղորեն այլանդակել եզակի պատմական միջավայրը, ավերել հին ճանապարհատվածը և անհետացրել ճանապարհացույց կոթողը:

Ավելորդ է ասել, որ հուշարձանը, ներառյալ և այս ուղեցույց քարը ներառված է ՀՀ հուշարձանների ցանկում որպես հանրապետական կարևորության հուշարձան, պահպանվում, վերահսկվում, պարբերաբար այցեստուգվում է Մշակույթի նախարարության կողմից: Բա ոնց:

3094 | 0
Facebook