Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սբերբանկ»-ը պատմել է բանկոմատներից փող գողանալու նոր հնարքի մասին

15:10, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
«Սբերբանկ»-ը պատմել է բանկոմատներից փող գողանալու նոր հնարքի մասին

«Սբերբանկ»-ի նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեցովի խոսքով` Ռուսաստանում բանկոմատներից փող գողանալու նոր հնարք է հայտնվել:
     Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, drilled box անվամբ հնարքը խաբեբաները սկսել են օգտագործել մոտ 4-5 ամիս առաջ:
     «Որոշակի տեսակի, որոշակի ապրանքանիշի բանկոմատում ծակ է արվում և բեկակալ է (մալուխ՝ խմբ.) միացվում և այդ բեկակալի օգնությամբ փողերն ակնթարթորեն հանվում են»,- նշել է նա:
     Կուզնեցովն ընդգծել է, որ բանկոմատների արտադրողը տեղեկացվել է ծագած խնդրի մասին, սակայն ոչ մի կերպ չի արձագանքել դրան:

6680 | 0
Facebook