Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ակցիա` հայկական պատվիրակության նկատմամբ ԵԽԽՎ նախագահի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի դեմ

11:10, երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2016 թ.
Ակցիա` հայկական պատվիրակության նկատմամբ ԵԽԽՎ նախագահի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի դեմ
     Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) երևանյան գրասենյակի առջև հոկտեմբերի 17-ին, ժամը` 12:00-ին, կիրականացնի բողոքի ակցիա: Այս մասին տեղեկացնում է «Հանուն օրենքի» հասարակական շարժումը:
     Ակցիան ուղղված է ընդդեմ հոկտեմբերի 14-ին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայկական պատվիրակության անդամների հանդեպ կողմնակալ և անհարգալից վերաբերմունքի:
     Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նախագահը ազատ քննարկման ժամանակ անջատել էր հայկական պատվիրակության անդամներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսափողները, երբ վերջիններս փաստում էին ԵԽԽՎ-ի կողմնակալությունը և կաշառված լինելը (տեղի ունեցածի մասին առավել մանրամասն կարդացե՛ք այստեղ):

     Ըստ «Հանուն օրենքի» շարժման անդամների, ոտնահարվել է հայկական պատվիրակության իրավունքները և խոսքի ազատությունը: Ուստի` նրանք դատապարտում են Պեդրո Ագրամունտի պահվածքը և պահանջում նրա հրաժարականը:
     Ի դեպ, ակցիայի կազմակերպիչները ի նշան իրենց բողոքի, ԵԽԽՎ-ի երևանյան գրասենյակին կհանձնեն պահանջագիր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկարով ԱՄՆ դոլարներ:
3180 | 0
Facebook