Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՄԱԿ-ը պարտք ունի վերադարձնելու սիրիացի ժողովրդին». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

12:30, շաբաթ, 15 հոկտեմբերի, 2016 թ.
«ՄԱԿ-ը պարտք ունի վերադարձնելու սիրիացի ժողովրդին». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերիշը հայտարարել է, որ սիրիական հակամարտության լուծումը պետք է կազմակերպության առաջնահերթ խնդիրը դառնա: Այդ մասին նա խոսել է France 24-ին տված հարցազրույցում: «ՄԱԿ-ը պարտք ունի վերադարձնելու սիրիացի ժողովրդին»,- ասել է Գութերեշը: Ըստ նրա` անհրաժեշտ է երախտապարտ լինել սիրիացիներին` ուրիշների հանդեպ իրենց հանդուրժողականության համար: Գութերեշը հիշեցրել է, որ մինչ սիրիական հակամարտության բռնկումը, երբ ինքը դեռ ՄԱԿ-ում փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար էր, Սիրիան ավելի քան 2 միլիոն փախստական է ընդունել տարբեր երկրներից:

6368 | 0
Facebook