Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասլանյանին կողմ քվեարկողներն առաջիկայում կբացահայտվեն». Էդմոն Մարուքյան

16:30, երկուշաբթի, 10 հոկտեմբերի, 2016 թ.
«Ասլանյանին կողմ քվեարկողներն առաջիկայում կբացահայտվեն». Էդմոն Մարուքյան
     «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ իրենք նիստերի ընթացքում պարզելու են, թե ովքեր են եղել հուշագիրը խախտողները: ««Լուսավոր Հայաստանի» 10 անդամների համար մենք պատասխանատվություն ենք կրում, մենք գիտենք, թե նրանք ում են քվեարկել: Իսկ Ասլանյանին կողմ քվեարկողներն առաջիկա նիստերին կբացահայտվեն: Մի բան կարող եմ ասել, որ քաղաքական համակարգը տեռորի տակ է գտնվում, դատախազությունից մարդ են էստեղ բերել ու ավագանու անդամներին ճնշում էին, վախեցնում քրեական գործ հարուցել, եթե Ասլանյանի օգտին չքվեարկեն: Ուղղակի եղավ այն, ինչ եղավ, իսկ այդ ամենը մեր կողմից անընդունելի է»,- ասաց Մարուքյանը:
    
     Հիշեցնենք` Վանաձորում ավագանին այսօր քաղաքապետ էր ընտրում: «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և պաշտպանելու էին «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Վերջինը մինչ քվեարկությունը լրագրողներին ասել էր, թե մտավախություն չունի, որ անդամներից որևէ մեկին ՀՀԿ-ն ճնշած կլինի: Թե ովքեր էին ավագանու անդամները, ովքեր դրժեցին որոշումը, պարզ չէ:
3277 | 5
Facebook