Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քլինթոնի ընտրական արշավի ղեկավարը մեղադրել է Ռուսաստանին իր նամակների արտահոսքի մեջ

16:20, շաբաթ, 08 հոկտեմբերի, 2016 թ.
Քլինթոնի ընտրական արշավի ղեկավարը մեղադրել է Ռուսաստանին իր նամակների արտահոսքի մեջ
     ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրական արշավի նախագահ Ջոն Պոդեստան մեղադրել է ռուսական հաքերներին WikiLeaks-ում իր նամակների արտահոսքի մեջ: Այս մասին գրում է Газета.ru-ն՝ հղում անելով Պոդեստայի թվիթերյան էջը: «Ես այդքան էլ ուրախ չեմ ռուսների կողմից հարձակմանն, որոնք ցանկանում են Թրամփի հաղթանակն ընտրություններում»,-գրել է Պոդեստան: Քլինթոնի ընտրական արշավի ղեկավարն ավելացրել է նաև, որ ժամանակ չունի պարզելու, թե WikiLeaks-ում հրապարակված նամակներից որոնք են իսկապես իրենը, իսկ որոնք ՝ոչ: Ավելի վաղ WikiLeaks-ը հրապարակել էր Պոդեստայի նամակները, որոնցում խոսքը գնում է սիրիական հակամարտության մեջ Թուրքիայի դերի, ԴԱԻՇ-ի դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասին:
3677 | 0
Facebook