Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ն սպառնում է վետո դնել ՄԱԿ-ի ԱԽ-ում Հալեպի վերաբերյալ բանաձևի վրա

22:50, ուրբաթ, 07 հոկտեմբերի, 2016 թ.
ՌԴ-ն սպառնում է վետո դնել ՄԱԿ-ի ԱԽ-ում Հալեպի վերաբերյալ բանաձևի վրա
     Հալեպում տիրող իրադրությունը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ հանդիպումն ավարտվել է:
     ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է, որ կրակի դադարեցման` Ֆրանսիայում պատրաստված նախագիծը, չի կարող ընդունվել ՄԱԿ-ի ԱԽ-ում: «Դա կարգավորման այն տարբերակը չէ, որը պետք է ընդունել: Կասկածներ ունեմ, որ իրական շարժառիթը ՌԴ կողմից վետո հրահրելն է»,- պաշտոնյայի խոսքերն է փոխանցում Reuters-ը:
     Նախագծի քվեարկությունը տեղի կունենա շաբաթ օրը:
    
     Նշենք, որ փաստաթղթով առաջարկվում է, մասնավորապես, վերահսկողություն սահմանել ՄԱԿ-ի կողմից հրադադարի պահպանման նկատմամբ, ու հետագա գործողություններ ձեռնարկել կողմերից ցանկացածի նկատմամբ` դրա խախտման դեպքում:
     Բանաձևը նաև կոչ է անում ՌԴ-ին ու ԱՄՆ-ին երաշխավորել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն` սկսած Հալեպից, ու վերջ դնել ռազմական թռիչքներին:
4963 | 0
Facebook