Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ Բրիտանիայում Pokemon Go-ի պատճառով երիտասարդին մահացու ծեծի են ենթարկել

14:40, հինգշաբթի, 06 հոկտեմբերի, 2016 թ.
Մեծ Բրիտանիայում Pokemon Go-ի պատճառով երիտասարդին մահացու ծեծի են ենթարկել

Մեծ Բրիտանիայում Pokemon Go խաղի պատճառով առաջին մահն է գրանցվել: Բրոդսթեյրս քաղաքում հանրահայտ խաղի պատճառով վեճ է եղել, որի ընթացքում 20-ամյա Կարլ Գրեգորին մահացու ծեծի են ենթարկել: Երիտասարդը մահացել է իր ընկերուհու ձեռքերին, իսկ քիչ անց ոստիկանները ձերբակալել են 2 կասկածյալի` 20 և 27 տարեկան:
     Սպանության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Մահացածի ընտանիքը ոչինչ չի հաղորդել լրագրողներին ու պահանջել է հանգիստ թողնել իրենց:

8225 | 0
Facebook