Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները

11:05, երեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ-ը դադարեցնում է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները

Միացյալ Նահանգները դադարեցնում է Ռուսաստանի հետ երկկողմ բանակցությունները Սիրիայի հարցով: Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտը: Որպես բանակցություններից հրաժարվելու պատճառ` ամերիկյան կողմը մատնանշում է, որ Ռուսաստանը չի կարողանում հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին և պարտավորություններին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին նշել է, որ Ռուսաստանի հետ կապերի խզումը «հեշտ որոշում չէ»: «Ռուսաստանը չի ուզում կամ չի ցանկանում համոզել Ասադի ռեժիմին հետևել Սիրիայի հարցով ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց Մոսկվան տվել էի իր համաձայնությունը»,- ասել է Քիրբին` նշելով, որ Մոսկվան ու Դամասկոսը որոշել են շարունակել «ռազմական կուրսը», որ հակասում է կրակի դադարեցման պայմանավորվածությանը:

Միացյալ Նահանգները Սիրիայից ետ է կանչելու Ռուսաստանի հետ փոխգործակցության հարցերով աշխատանքային խմբին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Սիրիայի կառավարական ուժերը Մոսկվայի աջակցությամբ լայնազանգված հարձակում են սկսել Հալեպի ուղղությամբ: Հոկտեմբերի 2-ին ռուս-սիրիական օդուժն ավիահարվածներ է հասցրել աշխարհազորայինների դիրքերին, ինչի արդյունքում կրակի տակ է հայտնվել քաղաքի գլխավոր հիվանդանոցներից մեկը: Օդային հարվածների թիրախում են հայտնվել նաև Հալեպի հայկական թաղամասերը: Հայ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ:

7021 | 0
Facebook