Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է

14:20, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
«Սասնա ծռեր»-ի անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգվել է
     «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին հայտնել է Թաթուլ Թամրազյանի փաստաբան Մոնիկա Մարգարյանը:
    
     Հիշեցնենք` Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել և 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 218-րդ հոդվածով՝ պատանդ վերցնելը:
    
Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ:
3575 | 0
Facebook