Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մայքլ Դուգլասը նշում է ծննդյան 72-ամյակը

16:05, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Մայքլ Դուգլասը նշում է ծննդյան 72-ամյակը
     Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասն այսօր նշում է ծննդյան տարեդարձը:
     Դերասանը երկու անգամ արժանացել է Օսկար մրցանակի, «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի համար, որպես պրոդյուսեր` Օսկար լավագույն ֆիլմի համար անվանակարգում և «Ուոլլ Սթրիթ» ֆիլմի համար` Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում։
     Նա խաղացել է 45-ից ավելի ֆիլմերում, 18 ֆիլմի պրդյուսեր է։ Առավել հայտնի ֆիլմերն են՝
     «Սիրավեպ քարի հետ», «Ճակատագրական գայթակղություն», «Սև անձրև», «Լույս խավարի մեջ», «Խելամիտ կասկած» և այլն:
     Բացի ֆիլմերում նկարահանվելուց, Մայքլը նաև հաջողություններ է գրանցել որպես պրոդյուսեր: Խոսելով երկու ասպարեզներում էլ հաջողակ լինելու մասին` Դուգլասն ասել է.
     «Կարծում եմ` ես քամելիոն եմ: Այդ հատկությունը ես ժառանգել եմ, դեռևս, փոքր տարիքից: Չգիտեմ` որքանով է ճիշտ, բայց ինձ մոտ ստացվում է համակերպվել տարբեր իրավիճակներին և ստիպել մյուս մարդկանց էլ հարմարվել դրանց»:
3085 | 0
Facebook