Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախկին առաջնորդը բոլոր մահմեդականներին հորդորել է խլել Մեքքան Սաուդյան Արաբիայից

12:30, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
Իրանի նախկին առաջնորդը բոլոր մահմեդականներին հորդորել է խլել Մեքքան Սաուդյան Արաբիայից

Իրանի Իսլամական Հանրապետության նախկին առաջնորդ այաթոլլա Ալի Համենին դիմել է աշխարհի բոլոր մահմեդականներին` հորդորելով կշռադատված կերպով մտածել Սաուդյան Արաբիայի կողմից իսլամական գլխավոր սրբավայրեր Մեքքա և Մեդինա քաղաքների նկատմամբ վերահսկողության մասին: Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:

Համենին Սաուդյան Արաբիային է մեղադրել 2015թ. Հաջիի ընթացքում տեղի ունեցած դեպքերի համար, որի ընթացքում մարդկային հոծ խմբերում ճզմվելու հետևանքով 1000-ավոր ուխտավորներ էին զոհվել: Զոհերի մեծ մասը իրանցի են եղել:

«Նրանք, ովքեր Հաջի ուխտագնացությունը վերածել են զբոսաշրջության, ովքեր չեն թաքցնում իրենց թշնամանքն Իրանի հեղափոխական և նախանձախնդիր ժողովրդի նկատմամբ և զբաղվում են հավատի քաղաքականացմամբ, ոչնչով չեն տարբերվում վախկոտ դևերից, որ դողում են Մեծ շայթանի` Միացյալ Նահանգների ցանկացած անհաջողությունից»,- ասել է Համենին:

Համենիին զայրացնում է այն, որ 2016թ. Հաջիի ժամանակ իրանցի ուխտագնացներին քվոտաներ չեն տրվել: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակից դուս գալու համար անհրաժեշտ է զրկել Սաուդյան Արաբիային սրբավայրերը պահպանողի կարգավիճակից ու այդ «սուրբ պատասխանատվությունը» վստահեել աշխարհի բոլոր մահմեդականներին:

6293 | 0
Facebook