Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արամ Մանուկյանի բողոքը մերժած դատավորը 10 միլիոն արժողությամբ մեքենա է գնել. «ՀԺ»

09:45, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Արամ Մանուկյանի բողոքը մերժած դատավորը 10 միլիոն արժողությամբ մեքենա է գնել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի, վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սեւակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտի հայտարարագիրը:
     Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը 2015 թվականին որևէ շարժական և անշարժ գույք չի գնել, փոխառություն ո՛չ հանձնել է, ո՛չ էլ ստացել: Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել՝ 10.7 միլիոն: Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ:
     Սևակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թվականին 10 միլիոն 250 հազար դրամով գնել է LEXUS ES 300 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն LEXUS ES 350-ը:
     Դատավորի կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է ընդամենը 3 միլիոն դրամ: Նա եկամուտի որևէ աղբյուր չունի, չի աշխատում: Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանն, էլ իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել երկու տարբեր աշխատավարձերից՝ կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ: Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, միան նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»:
     Մանրամասները` թերթի համարում:

3634 | 1
Facebook