Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

20:45, չորեքշաբթի, 24 օգոստոսի, 2016 թ.
«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
     Ավելի վաղ Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել էր հուլիսի 30-31-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:
     Դատարանի որոշմամբ նա դատապարտվել էր երկամսյա կալանքի:

2373 | 0
Facebook