Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ռուզաննա Եղնուկյանին հարվածելու գործը կարճվեց

16:05, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
Ռուզաննա Եղնուկյանին հարվածելու գործը կարճվեց
     «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին վնասվածք հասցնելու փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուզաննա Եղնուկյանը: Նա նշել է, որ օգոստոսի 22-ին ծանուցագիր է ստացել, որտեղ գրված է եղել, որ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճվել է:
     Հիշեցնենք` մարտի 24-ին «Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի» ակցիայի ժամանակ բախում էր առաջացել ցուցարարների և ոստիկանների միջև: Հենց այդ ժամանակ էլ Ռուզաննա Եղնուկյանը գլխի շրջանում վնասվածք էր ստացել: Նրա գլխին հարվածողը ոստիկան էր եղել: Նա տուժող էր ճանաչվել, սակայն հարուցված քրեական գործում դեռևս մեղադրյալներ չկային:
3674 | 1
Facebook