Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինացիները «կլոնավորել» են նոր Volkswagen Tiguan-ը

21:30, երկուշաբթի, 15 օգոստոսի, 2016 թ.
Չինացիները «կլոնավորել» են նոր Volkswagen Tiguan-ը

Չինական Zotye ընկերությունը ներկայացրել է X7 նոր մոդելը, որի էքստերիերը համարյա ամբողջությամբ կրկնում է երկրորդ սերնդի Volkswagen Tiguan-ը: Այս մասին գրում է Autoevolution պարբերականը:
     Zotye X7-ը տարբերվում է նոր Tiguan-ից միայն ջերմափոխանակիչի ցանցի ձևով, որն իր հերթին փոխառվել է Volkswagen ապրանքանիշի մեկ այլ ավտոմեքենայից` 2015թ. սկզբին ներկայացված Cross Concept GTE կոնցեպտուալ քրոսովերից:
     Zotye X7–ի շարժիչային շարքը ներառել է 1,5, 1,8 և 2,0-լիտրանոց փքմամբ երեք շարժիչ, որոնք զարգացնում են համապատասխանաբար 150, 170 և 190 ձիաուժ հզորություն:

14946 | 1
Facebook