Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պելեին առաջարկել են վառել Ռիոյի օլիմպիական խաղերի կրակը

17:15, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2016 թ.
Պելեին առաջարկել են վառել Ռիոյի օլիմպիական խաղերի կրակը
     ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ բրազիլացի Պելեն պատմել է, որ նրան առաջարկել են վառել Ռիոյի օլիմպիական խաղերի կրակը։ Նման խնդրանքով լեգենդար մարզիկին դիմել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը և Բրազիլիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Արթուր Նուզմանը։ «Ես պայմանագրեր ունեմ, և օգոստոսի 5-ին պետք է երկրից դուրս լինեմ։ Որպես բրազիլացի՝ ուրախ կլինեի վառել օլիմպիական խաղերի կրակը»,- նշել է Պելեն՝ ավելացնելով, որ այսօր կփորձի պայմանավորվել իր գործերի հետաձգման շուրջ։
8291 | 1
Facebook