Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանդալիզմ Դիլիջանի գերեզմանոցում` քաղաքապետի «դաբրոյով»

12:55, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Վանդալիզմ Դիլիջանի գերեզմանոցում` քաղաքապետի «դաբրոյով»
     Մինչ այս օրերին հանրապետությունը ցնցված է երևանյան դեպքերից, Դիլիջան քաղաքում մի իսկական վանդալիզմ է կատարվել, հայտնում է Samshyan.com-ը: Քաղաքի Կալինինի փողոցին հարակից գերեզմաններում անհայտ անձինք ծառերի իսկական սպանդ են իրականացրել. մոտ 25-ից ավելի հաստաբուն առողջ եղևնիներ հիմքից կտրվել են: Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են. «Թուրքը, որ թուրք է, գերեզմաններում նման վանդալիզմ չի իրականացնում: Իսկ մեզ մոտ, ըստ կտրողների հայտարարության, քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դաբրոյով սկսել են ոչնչացնել մի ամբողջ բնություն»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ծառերը տապալելու հետևանքով վնասվել են անգամ մի քանի գերեզմանների ճաղավանդակներ, տապանաքար և շիրմաքար: Տեղի ունեցած վանդալիզմի մասին արդյո՞ք ոստիկանությունը տեղյակ է, բնակիչները չգիտեն, սակայն արդարացիորեն բարձրաձայնում են, որ եթե Դիլիջանի քաղաքապետը թույլատրել է նման վանդալիզմ իրականացնել, ապա կարելի է այդ քաղաքապետին քրեական պատասխանատվության ենթարկել:
     Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:
5350 | 1
Facebook