Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը, այլապես հավելյալ արյունահեղության կբերի հեղափոխությունը». Րաֆֆի Հովհաննիսյան

21:30, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
«Իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը, այլապես հավելյալ արյունահեղության կբերի հեղափոխությունը». Րաֆֆի Հովհաննիսյան
     «Ժողովուրդը պետք է շարունակի զորակցել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Պետք է սատարել մեր եղբայրներին, ովքեր ներկայացնում են մեր ժողովրդի գերակշռող մասի տեսակետը: Այս իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը և հավասարը հավասարի հետ խոսի այդ տղաների հետ, այլապես հավելյալ արյունահեղության կբերի հեղափոխությունը: Ես պարզապես հավաքման կոչ եմ անում»,- Խորենացի փողոցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
     Ըստ նրա՝ «Սասնա ծռեր»-ի անդամներն ամեն ինչ քաղաքակիրթ են արել, քանի որ ազատ են արձակել նաև ոստիկան պատանդներին: Նրա խոսքով՝ Իշխանությունն է այսօրվա ահաբեկիչը, իսկ այս տղաները պետք է վայելեն մեր զորակցությունը:
3877 | 4
Facebook