Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեզ մնում է հաղթահարենք էս երկրորդ փուլն էլ ու կանգնենք տղերքի կողքին». Արտուշ Չիբուխչյան

15:55, կիրակի, 24 հուլիսի, 2016 թ.
«Մեզ մնում է հաղթահարենք էս երկրորդ փուլն էլ ու կանգնենք տղերքի կողքին». Արտուշ Չիբուխչյան
     Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իշխանությունները անցել են ինֆորմացիոն պատերազմի երկրորդ փուլին։ Առաջին փուլում փորձում էին տղերքին, որպես ահաբեկիչ ներկայացնեն,որպեսզի ժողովուրդը հանկարծ նրանց կողքը չկանանգի, չստացվեց՝ <> շահեց ժողովրդի համակրանքը, ինչը բնական էր։
     Հիմա երկրորդ փուլնա՝ ստեղ արդեն փորձա արվելու հիասթափեցնել ժողովրդին, կասեն որ հեսա տղերքը վայր կդնեն զենքերը, կհրաժարվեն պահանջից, էս շրջանում օգտագործվելու են ժողովրդի վստահություն վայելող մի շարք գործիչներ, Վիտալին դեռ սկիզբնա իմ կարծիքով։
     Ես երբեք չեմ հավատա, որ Պավլիկի գլխավորությամբ ջոկատը առանց մարտի զենքերը վայր կդնի, համոզված եմ իրենք մինչև վերջին շունչը կռվելու են՝ մեզ մնում է հաղթահարենք էս երկրորդ փուլն էլ ու կանգնենք տղերքի կողքին, մենակ փողոցները լիքը ժողովուրդը կստիպի սերժին հետ քայլ կատարել»։
6598 | 2
Facebook