Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավանդական մշակույթը մյուզիքլի ժանրում. պրեմիերա

14:35, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Ավանդական մշակույթը մյուզիքլի ժանրում. պրեմիերա

«Կայթ» արվեստի զարգացման կենտրոնը հուլիսի 1-ին և 2-ին` Հ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնում հանդես կգա «Վարժապե՛տ, ես գնացի» երաժշտական ներկայացմամբ:
     Այն յուրովի է մեկնաբանում ազգայինը՝ ավանդական երգն ու պարը, ժողովրդական խաղերն ու գյուղական կենցաղն իր ավանդույթներով ներկայացնելով միահյուսված: Ներկայացման գաղափարը ծնվել է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից: Ներկայացման ընթացքում կհնչեն նաև երգեր, որոնք երբևէ բեմից չեն հնչել, ավանդական պարերի նոր բեմադրություններ և «Կայթ» -ի գրառած նոր պար, որը բեմ կբարձրանա առաջին անգամ:
     Մասնակցում են «Կայթ» արվեստի զարգացման կենտրոնի ավանդական երգ ու պարի խումբը և «Կայթ» նվագախումբը։

3658 | 0
Facebook