Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արգենտինայի նախագահը և Մարադոնան կոչ են արել Մեսսիին մնալ հավաքականում

15:55, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
Արգենտինայի նախագահը և Մարադոնան կոչ են արել Մեսսիին մնալ հավաքականում
     Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մաքրին, ինչպես նաև լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կոչ են արել Լիոնել Մեսսիին՝ մնալ ազգային հավաքականում։ Երկրի նախագահը հեռախոսազրույց է ունեցել մարզիկի հետ՝ նշելով, որ հպարտանում է նրանով և կոչ է արել արհամարհել քննադատություններն իր հասցեին. «Հույս ունեմ, որ աշխարհում լավագույններին տեսնելու բերկրանքը մեզ հետ կլինի դեռ երկար տարիների ընթացքում»,- ավելի ուշ նախագահը գրել է թվիթերյան իր էջում։ Մարադոնան, իր հերթին, հայտարարել է, որ Մեսսին պետք է մտածի 2018-ին հաղանակ տոնելու մասին․ «Մեսսին պետք է մնա հավաքականում։ Նա պետք է մասնակցի 2018-ի աշխարհի առաջնությանը և դառնա աշխարհի չեմպիոն։ Լեոն պետք է ավելի շատ հույս դնի թիմակիցների վրա, ովքեր կարող են օգնել նրան թիմն առաջ տանելու գործում։ Նրանք, ովքեր ասում են, որ Մեսսին պետք է հեռանա, այնպես են անում, որ մենք չտեսնենք՝ ինչ վիճակում է արգենտինական ֆուտբոլը։ Շատ հիասթափված եմ և զայրացած, թե ինչ վիճակում է այն հիմա։ Մենք հատակին ենք»,- նշել է Մարադոնան։ Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում պարտվելուց հետո Մեսսին հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին։
2824 | 0
Facebook