Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն կյանքը Brexit-ից հետո ու գագաթաժողով կանցկացնեն առանց Քեմերոնի

11:30, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
ԵՄ երկրների առաջնորդները կքննարկեն կյանքը Brexit-ից հետո ու գագաթաժողով կանցկացնեն առանց Քեմերոնի

ԵՄ անդամ երկրների առաջնորդները հավաքվելու են Բրյուսելում գագաթաժողովի: Նրանք հունիսի 28-ին Դևիդ Քեմերոնի հետ քննարկելու են ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալը, իսկ արդեն հունիսի 29-ին նիստը տեղի կունենա առանց նրա մասնակցության, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գործակալությունը նշում է, որ նրանք մտադիր են նաև լսել առաջարկներ ԵՄ նոր գլոբալ ռազմավարության մասին, քննարկել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ու համառոտ անդրադառնալ այլ հարցերի:

ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը ամրագրված է ԵՄ մասին պայմանագրում, որն արվել է 2009-ին: Ըստ այդ ընթացակարգի՝ երկիրը նախ պետք է պաշտոնապես տեղեկացնի, որ դուրս է գալիս միության կազմից:
    
     Հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Քեմերոնը հայտնել էր, որ ԵՄ-ից դուրս գալու մասին բանակցությունները կսկսվեն միայն երկրի նոր վարչապետի ընտրությունից հետո, այսինքն 2016-ի աշնանը:
    
     Այդ նույն օրը եվրոկառույցների առաջնորդները համաձայնեցրեցին ընդհանուր հայտարարություն, որում կողմ արտահայտվեցին, որ Լոնդոնը հնարավորինս շուտ տեղեկացնի ԵՄ-ից դուրս գալու որոշման մասին, որպեսզի անվստահությաան մթնոլորտ չստեղծի: Ավելի ուշ այդ նույն օրը Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների մեծ մասի նախարարները հաստատեցին, որ Բրիտանիան չպետք է ձգձգի պաշտոնական հայտ ներկայացնելը:

Ընդ որում, ինչպես լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, գագաթաժողովին Քեմերոնից պաշտոնական հայտարարություն չեն ակնկալելու, քանի որ հանրաքվեի արդյունքները երկրում քաղաքական ճգնաժամ են առաջացրել ու իշխանությունները դեռ չեն հասցրել ի մի բերել իրենց մտքերը:

4188 | 0
Facebook