Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անկողնու մեջ 78-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

15:55, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Անկողնու մեջ 78-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

2016թ. Մայիսի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ Թեմուր Մարգարյանի դին: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
    
     Կատարվել է դեպքի վայրի զննություն, տան ննջարանում՝ անկողնու մեջ, հայտբաբերվել է 1938թ. ծնված Թեմուր Սիրեկանի Մարգարյանի դիակը:
    
     Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:
    
     Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Թ.Մարգարյանը բնակվել է միայնակ, կենդանության օրոք ունեցել է առողջական լուրջ խնդիրներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

3046 | 0
Facebook