Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը

12:30, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
ԱԺ-ում երրորդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը

Ազգային ժողովում քիչ առաջ երրորդ ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգիրքը ՝ 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Դեմ քվեարկած ՀԱԿ խմբակցությամն ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ
     այս տեսքով ներկայացված նախագիծը չի լուծում խնդիրներն, այդ պատճառով էլ դեմ են քվեարկել:
     Նա հիշեցրեց, որ իր խմբակցության նպատակն է, որ ԸՕ-ի շուրջ գան մեծ կոնսենսուսի: «Մենք ցանկանում ենք հստակ իմանալ՝ արդյո՞ք իշխող ուժը պատրաստ է հավատարիմ մնալ իր խոսքին և ԸՕ-ի 3-րդ ընթերցումից հետո կհրավիրի արտահերթ նստաշրջան և կոնսենսուսի արդյունքում ձեռքբերված համաձայնությունները կմտցնի ԸՕ-ի նախագծի մեջ»,- ասաց Զուրաբյանը: Պատգամավորի խոսքին արձագանքեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանն: Նա շեշտեց, թե որքայն լայն կոնսենսուս լինի, այնքան ավելի լավ կլինի և Ընտրական օրենսգրքի նկատմամբ վստահությունն ավելի բարձր կլինի. «Պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատելու մեր հայտարարությունը, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո հաջողվի ընտրել փոխադարձ ընդունելի մեխանզիմներ, մենք պատրաստ կլինենք հրավիրելու արտահերթ նիստ և ներկայացնել առաջարկություններ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար: Հնարավորություն կլինի նաև արտահերթ նիստում անդրադառնալ այն առաջարկություններին, որոնք ներկայացվել են սահմանված ժամկետից դուրս»:

1743 | 0
Facebook