Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բունդեսլիգայի ֆուտբոլիստները տարվա լավագույն ֆուտբոլիստ են անվանել Հենրիխ Մխիթարյանին

13:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Բունդեսլիգայի ֆուտբոլիստները տարվա լավագույն ֆուտբոլիստ են անվանել Հենրիխ Մխիթարյանին

Գերմանական հեղինակավոր «Kicker» պարբերականը հարցում է անցկացրել Բունդեսլիգայի ֆուտբոլիստների միջև՝ 2015/16 մրցաշրջանի Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար։
     Հարցմանը մասնակցած 235 պրոֆեսիոնալ ֆուտբոլիստները ձայների մեծամասնությունը` 31,1%-ը, տվել են Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Երկրորդ հորիզոնականում է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 22,1% ձայներով, երրորդում՝ Թոմաս Մյուլերը՝ 13,6%, իսկ թիմակիցներից Մխիթարյանից հետո ամենաբարձր հորիզոնականն է զբաղացրել Պիեր Էմերիկ Օբամեյանգը՝ 13,2% ձայներով։

3380 | 1
Facebook