Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլի սկզբին դեռ հստակ չէր` այն կկայանա, թե` ոչ». տնօրենն ամփոփեց «Արմմոնո» փառատոնը

17:05, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
«Ապրիլի սկզբին դեռ հստակ չէր` այն կկայանա, թե` ոչ». տնօրենն ամփոփեց «Արմմոնո» փառատոնը

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կայացավ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական 14-րդ փառատոնը, որին ընդգրկված էին 26 ներկայացում աշխարհի տարբեր երկրներից: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ապրիլի սկզբին դեռ հստակ չէր` փառատոնը կկայանա, թե` ոչ. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին, չէր կարող չանդրադառնալ մեր տրամադրության և ինքնազգացողության վրա: Նման պատերազմական իրավիճակում բարդ է փառատոն կազմակերպել, սակայն մեր հյուրերից ոչ ոք չհրաժարվեց գալ, բոլորը եկան և սատար կանգնեցին, այդ օրերին մեր կողքին եղան: Դա մեզ ուժ տվեց: Փառատոնը կայացավ, դահլիճները լեփ-լեցուն էին»,- ասաց փառատոնի տնօրենն, ում խոսքով` այս օրերին ստեղծագործական մթնոլորտ տիրեց Երևանում:

«Յուրաքանչյուրս գտանք մեզ համար լավագույն ներկայացումը: Սա արվեստ է, որտեղ չկան մետրեր, մեկը կհավանի մի ներկայացում, մյուսը` մեկ այլ, և այդ վեճերից ծնված ճշմարտությունը շատ ավելի կարևոր է նոր մտքերի ու ներկայացումների համար»,- համոզված է Մարիաննա Մխիթարյանը:

2866 | 0
Facebook