Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը

17:35, չորեքշաբթի, 27 ապրիլի, 2016 թ.
Մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական 14-րդ փառատոնը

Ապրիլի 29-ից մայիսի 3-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական ամենամյա 14-րդ փառատոնը:
    
Փառատոնի շրջանակներում կցուցադրվի 26 ներկայացում տարբեր երկրներից` Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Լեհաստան, Լիտվա, Ռուսաստան, Վրաստան և Հայաստան:
     Փառատոնն այս տարի կմեկնարկի երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ:
Կցուցադրվեն բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոմնջախաղ, մոնոդրամա, մոնոստենդափ և այլն:
    

Բացի հիմնական ծրագրից, որը ներառում է արտերկրյա և հայ մոնոներկայացումներ, կանցկացվեն նաև հետևյալ ծրագրերը՝ «Արմմոնո-Տրիումֆ». կցուցադրվեն 2015թ. հաջողություն ունեցած մոնոներկայացումները, ինչպես նաև «Արմմոնո-Դեբյուտ», որի ընթացքում կցուցադրվեն առաջին քայլեր անող դերակատարների ու բեմադրիչների աշխատանքներ, և «Մեկ հեղինակի թատրոն», որի շրջանակներում կցուցադրվի հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի գործերից՝ «Կույրը» (դերակատար՝ Արթուր Կարապետյան), «Լույսը կբացվի» (դերակատար՝ Կարինե Ջանջուղազյան):
    

«Արմմոնո-2016» փառատոնի պատվավոր հյուրերի շարքում են՝ Նինա Մազուրը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ), մոնոփառատոնի տնօրեններ՝ Վեցլավ Գերասը, Յոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան, Վյաչեսլավ Տերեշենկոն, Անդրեյ Նովիկովը, Ալեքսանդրաս Ռուբինովասը, ինչպես նաև անվանի փորձագետներ Մայքլ Կայթը, Նատալյա Ցվարցելիձեն:
     Նշենք, որ փառատոնի շրջանակներում բոլոր ներկայացումների մուտքը կլինի անվճար:

2973 | 0
Facebook