Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

13:20, չորեքշաբթի, 04 մայիսի, 2016 թ.
Արտերկրում հանդես եկող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի «Սթաբհաբ սենթր» մարզադաշտում՝ մրցելով Գվատեմալայի և Էլ Սալվադորի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող այն ֆուտբոլիստների անուններն, ովքեր կնախապատրաստվեն այդ հանդիպումներին:
    
     Գաել Անդոնյան, «Դիժոն» (Ֆրանսիա)
     Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
     Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
     Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
     Մարկոս Պիզելի, «Ալ Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
     Արաս Օզբիլիս, «Ռայո Վալյեկանո» (Իսպանիա)
     Կառլեն Մկրտչյան, «Անժի» (Ռուսաստան)
     Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
     Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
     Արթուր Սարկիսով, «Վոլգա» (Ռուսաստան)
     Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)

3851 | 0
Facebook