Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ստալինի ստացած ամենաարժեքավոր նվերները

15:45, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Ստալինի ստացած ամենաարժեքավոր նվերները

Բոլոր ժամանակներում էլ ընդունված է եղել երկրների ղեկավարներին արժեքավոր ու միևնույն ժամանակ յուրօրինակ նվերներ նվիրելը։ Ներկայացնում ենք որոշ արժեքավոր նվերներ, որ ստացել է «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինը։

1943թ. նոյեմբերի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը Թեհրանում կայացած վեհաժողովի ժամանակ Իոսիֆ Ստալինին է հանձնել Ստալինգրադի սուրը, որը զարդարված էր թանկագին մետաղներով ու քարերով։ Սուրը կռել են 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայի արքա Ջորջ 6-րդի հատուկ հրամանով։ Սրի շեղբի վրա հետևյալ մակագրությունն է եղել. «Պողպատի պես աննկուն ստալինգրադիցիներին Ջորջ 6-րդ արքայի ու բրիտանացիների կողմից` ի նշան անհուն հիացմուքի»։ Սուրն այժմ գտնվում է Վոլգոգրադի «Ստալինգրադյան ճակատամարտի» թանգարանում։

Ստալինն իր 70-ամյակին Լեհաստանի Լոդզ քաղաքի ավիամեխանիկներից մի հեռախոս է նվեր ստացել, որ Երկիր մոլորակի կրկնօրինակն էր։ Հեռախոսի լսափողը մուրճ էր հիշեցնում, իսկ լծակը` մանգաղ։

1945թ.Մակեդոնիայի Ազգային ժողովի ներկայացուցիչները Ստալինին ծխամորճերի պահատուփ են նվիրել։ Պահատուփն այժմ գտնվում է Ռուսաստանի ժամանակակից արվեստների թանգարանում։
9256 | 0
Facebook