Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախագահի հետ հանդիպման էին շտապում նաև ԲՀԿ-ականները

17:51, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Նախագահի հետ հանդիպման էին շտապում նաև ԲՀԿ-ականները
     Պաշտոնյաները շարունակում են ժամանել ՀՀ նախագահի նստավայր, որտեղ քիչ անց մեկնարկելու է Սերժ Սարգսյանի հրավիրած հանդիպումը, որի ժամանակ սպասվում է նրա ելույթը: Սերժ Սարգսյանը հանդես է գալու ելույթով և «տալու է բոլոր հարցերի պատասխանները», այդ թվում՝ Հայ հեղափոխական դաշնակցության հետ համագործակցության, լրագրողներին ասել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
     Քիչ առաջ նստավայր ժամանեցին նաև ԲՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ, որոնց ներկայությունը ենթադրությունների ու հիշեցման տեղիք էր տալիս, քանի որ նախորդ տարի այս օրը Սերժ Սարգսյանը ԳՄ նիստում հայտարարություն արեց Գագիկ Ծառուկյանի մասին: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Ստեփան Մարգարյանն ասացին, որ իրենց կանչել են որպես Աժ հանձնաժողովի անդամներ և որ իրենք օրակարգից տեղյակ չեն:
4250 | 0
Facebook