Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր «Բարսելոնա»-ի լեգենդ Խրիստո Ստոիչկովի հոբելյանն է

19:30, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Այսօր «Բարսելոնա»-ի լեգենդ Խրիստո Ստոիչկովի հոբելյանն է

Այսօր բուլղարացի հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի լեգենդ Խրիստո Ստոիչկովի 50-ամյա հոբելյանն է։ Ստոիչկովը ծնվել է 1966 թվականի փետրվարի 8-ին՝ Պլովդիվայում։ 10 տարեկանում սկսել է հանդես գալ տեղի «Մարիցա» ակումբում։ 1984-ին տեղափոխվել է Սոֆիայի ԲԿՄԱ։ Մայրաքաղաքային ակումբի կազմում նա հանդես է եկել 6 մրցաշրջան՝ 3 անգամ հռչակվելով երկրի չեմպիոն և 4 անգամ գավաթակիր։ 1990 թվականին Ստոիչկովը 38 գնդակ արդյունքով նվաճել է «Ոսկե խաղակոշիկ»-ը։ 1991 թվականին բուլղարացին տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»՝ 2 մլն ֆունտ սթերլինգով։ Կատալոնացիների կազմում հանդես գալով 6 մրցաշրջան՝ բուլղարացին 83 գոլի հեղինակ է դարձել։ Նա 4 անգամ հռչակվել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, 2 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը, մեկական անգամ Եվրոպայի չեմպիոնների գավաթը և Գավաթակիրների գավաթը։ 1994-ին Ստոիչկովն արժանացել է «Ոսկե գնդակի»։
     Բուլղարիայի հավաքականի կազմում հանդես է եկել 1987-ից 1999 թվականներին՝ մասնակցելով 83 հանդիպման և հեղինակելով 37 գնդակ։ Ստոիչկովը մարզական կարիերան ավարտել է 2003 թվականին։
     2004 թվականին բուլղարացին սկսել է մարզչական կարիերան՝ գլխավորելով Բուլղարիայի հավաքականը, սակայն պաշտոնից հրաժարվել է 2007 թվականին։
     Նշենք, որ Ստոիչկովը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողներից մեկը։

4178 | 0
Facebook