Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի ափերի մոտ գաղթականների երկու նավ է խորտակվել. ավելի քան 33 մարդ մահացել է

18:10, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
Թուրքիայի ափերի մոտ գաղթականների երկու նավ է խորտակվել. ավելի քան 33 մարդ մահացել է

Թուրքիայի ափերի մոտ գաղթականներին Հունաստան տեղափոխող երկու նավ է խորտակվել: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ միջադեպի արդյունքում ավելի քան 33 մարդ է խեղդվել, որից 22-ը` Լեսբոս կղզու մոտակայքում, իսկ 11-ը` Թուրքիայի Իզմիր նահանգի մոտակայքում: խեղդվածների թվում մի քանի երեխաներ են եղել:

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով` մինչև այս տարվա փետրվարի 5-ը մոտ 374 գաղթական է մահացել` փորձելով հասնել Եվրոպա:

Նշվում է նաև, որ գաղթականների համար Եվրոպա հասնելու ամենահանրահայտ ճանապարհը Թուրքիայից Հունաստան ուղին է:

Հաղորդվում է նաև, որ այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնել է Թուրքիա` քննարկելու գաղթականների հետ կապված խնդիրները:

9979 | 0
Facebook