Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ-ի պաշտոնում ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուի անունը հայտնի է

15:21, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
ՄԻՊ-ի պաշտոնում ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուի անունը հայտնի է

«Այսօր այդ երիտասարդի անունը միգուցե քիչ բան է ասում։ Սակայն նա արդեն հասցրել է աշխատել միջազգային կառույցներում, և հենց նման երիտասարդ կադրերը կարող են ազնվորեն կատարել երկրի գլխավոր իրավապաշտպանի պարտականությունները»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` խոսելով ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու Մակար Եղիազարյանի մասին:

Պատգամավորը նշել է, որ օմբուդսմենը պետք է լինի չեզոք և չունենա վառ արտահայտված քաղաքական հայացքներ: Թե ինչպես է վերաբերվում Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, Զոհրաբյանը պատասխանել է. «Ես շատ եմ հարգում Զարուհի Փոստանջյանին, սակայն նա շատ կողմնակալ հայացքներ ունի, որոնք ես հարգում եմ։ Իսկ օմբուդսմենը չպետք է լինի վառ արտահայտված ընդդիմադիր կամ իշխանամետ։ Նա պետք է քաղաքական գործընթացներից վեր լինի»։

4329 | 0
Facebook