Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բժիշկները պարզել են անբացատրելի կապտուկների առաջացման գաղտնիքը

21:11, ուրբաթ, 27 նոյեմբերի, 2015 թ.
Բժիշկները պարզել են անբացատրելի կապտուկների առաջացման գաղտնիքը

Շատերն են բախվում այն խնդրին, որ մարմնի փափուկ հյուսվածքներին ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս կապտուկներ, այն դեպքում, երբ ոչ մի ֆիզիկական հարված չի եղել: Պարզվում է՝ դա կապված է մի շարք երևույթների, անգամ՝ եզակի հիվանդությունների հետ: Բժիշկ հեմատոլոգ Ռոյ Սիլվերսթայլը բացատրել է, որ անսպասելիորեն ի հայտ եկող արնազեղումները կարող են լինել C և D վիտամինների պակասի արդյունք, իսկ դրանց պակասն, իր հերթին, կապված է չհավասարակշռված սնունդի, հացամթերքի և քաղցրեղենի չարաշահման հետ:

«Անբացատրելի» կապտուկների ծանրակշիռ պատճառներից մեկն էլ ծերությունն է. «Երբ մարդը ծերանում է, մազանոթները շրջապատող հյուսվածքներն ու մաշկը բարակում են, կորցնում էլաստիկությունն ու չեն կարողանում պաշտպանել մազանոթները վնասվածքներից»,- բացատրել է բժիշկը:

Նման կապտուկների առաջացումը կարող է պայմանավորված լինել նաև արյան մակարդելիության խախտման հետ, այս դեպքում անգամ աննշան հպումը մաշկին կարող է առաջացնել կապտուկ: Դրան նպաստում են նաև ծխելը, արևային ռադիացիայի չարաշահումը, որոշ դեղերի, առաջին հերթին՝ կորտիկոստերոիդային հորմոնների ընդունումը: Բժիշկն զգուշացրել է նաև, որ «անբացատրելի» կապտուկներ առաջանում են բոլորի մոտ, սակայն դրանց հաճախակիությունը արդեն տագնապալից նշան է:

21797 | 0
Facebook