Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բանկի իրավաբանի սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է

20:28, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
Բանկի իրավաբանի սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել 54-ամյա Մ.Պողոսյանին՝ բանկի իրավաբանական վարչության պետ Հ.Աթանյանի սպանության համար։ Նախաքննությամբ պարզվել է կատարված հանցագործության շարժառիթը, քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա նոյեմբերի 26-ին Մ.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Քննության շահերից ելնելով՝ քրեական գործով պարզված հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

3643 | 0
Facebook