Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենիացի մարզիկները ներխուժել են ֆեդերացիա և իրենց աշխատասենյակներում փակել պաշտոնյաներին

18:15, երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2015 թ.
Քենիացի մարզիկները ներխուժել են ֆեդերացիա և իրենց աշխատասենյակներում փակել պաշտոնյաներին

Քենիացի թեթև աթլետների մի խումբ ներխուժել է Նայրոբիում գտնվող Քենիայի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի շտաբ բնակարան՝ ի նշան կազմակերպության ղեկավարության դեմ բողոքի։ Ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ մարզիկները մտել են ֆեդերացիա և իրենց աշխատասենյակներում փակել պաշտոնյաներին։ Ֆեդերացիայի նախագահ Իսայա Քիփլահաթը հաստատել է այդ տեղեկությունները․
     «Լուրջ մարզիկները մարզվում են, նրանք բողոքների ժամանակ չունեն»,- նշել է նա։
     Պատճառն այն է, որ նոյեմբերի սկզբին Քենիայի ԱՕԿ-ի նախագահ Քիփչոգ Քեյնոն հայտարարել է, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը՝ WADA-ն, «լրջորեն դիտարկում է» քենիացի մարզիկների՝ միջազգային մրցաշարերից հեռացնելու հարցը։

4894 | 0
Facebook