Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եկել են, ՀՀ-ից վարկ են վերցրել, որ գնե՞ն Որոտանի ՀԷԿ-ը». Արամ Մանուկյանը՝ կառավարությանը

17:11, չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2015 թ.
«Եկել են, ՀՀ-ից վարկ են վերցրել, որ գնե՞ն Որոտանի ՀԷԿ-ը». Արամ Մանուկյանը՝ կառավարությանը
     «Հուլիսի 8-ին վաճառվել է Որոտանի կասկադը ու 2 շաբաթ անց առնողը դիմել է ՀՀ 3 բանկերի ու վարկ վերցրել, մուծումը եղել է 1 շաբաթ հետո՝ 90 մլն դոլարին համարժեքով: Ստացվում է, որ այն կազմակերպությունը, որի անունը թնդում էր, թե լուրջ ներդրում պետք է անի, գործարքի համար վարկ է վերցրել: Որքանո՞վ է սա ճիշտ»,- դիմելով կառավարությանը՝ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
     «Այո, «Կոնտուր Գլոբալ» կազմակերպությունը վարկ վերցրել է: Ցույց տվեք մի խոշոր ձեռնարկատեր, որի կազմակերպությունը վարկ չի վերցնում»,- պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
     «Իմ տեղեկություններով՝ վարկը վերցվել է HSBC, Ամերիա, Կոնվերս բանկերից: Ոչ մի գումար չունե՞ին, եկել են ՀՀ-ից վարկ են վերցրել ու մուծել են ՀՀ-ին և սա տնտեսական հաջողված գործա՞րք եք համարում: Ինձ տվեք վարկը, գամ, վերցնեմ ու 2-3 տարի հետո փակեմ»,- ասաց Մանուկյանը:
4224 | 0
Facebook