Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է զոհվել

19:43, ուրբաթ, 04 սեպտեմբերի, 2015 թ.
Հակառակորդի կրակոցից 2 զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
     Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
     ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
    
     ԼՂՀ ՊԲ նախարարություն

13272 | 1
Facebook