Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Միսս մոլորակ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանը մինչև վերջին պահը չի իմացել, որ Ադրբեջանը ևս մասնակցում է

12:40, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
«Միսս մոլորակ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանը մինչև վերջին պահը չի իմացել, որ Ադրբեջանը ևս մասնակցում է
     «Միսս մոլորակ» մրցույթում 17-ամյա Դայանա Դավթյանն առաջին անգամ կներկայացնի Հայաստանը: Մրցույթը տեղի կունենան Թբիլիսիում` սեպտեմբերի 6-ից 13-ը: «Մրցակցությունը մեծ է, մինչև վերջին պահը մեզ չէին ասել, որ Ադրբեջանի ներկայացուցիչը ևս պետք է մասնակցի: Հուսով եմ՝ լավ կլինի: Չեմ ասում՝ մարտական ենք տրամադրված, բայց տրամադրվածությունը բարձր կետում է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց հայկական պատվիրակության անդամներից Լուսինե Բաղդասարյանը:
     «Շատ ուրախ եմ և հպարտ՝ ներկայացնելու Հայաստանը: Սպասելիքներս մեծ են: Ցանկալի կլիներ, որ հաղթեի, բայց ինձ համար առաջնայինը երկիրը լավ ներկայացնելն է»,- հավելեց գեղեցկուհին:
     Դայանա Դավթյանը ներկայանալու է դիզայներ Ֆաինա Հարությունյանի հագուստներով, ինչպես նաև՝ արցախյան տարազով:
7921 | 0
Facebook