Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սերբիա

10:55, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Սերբիա
     Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Սերբիա: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Հայաստանի ազգային ընտրանին Նովի Սադ քաղաքում կմրցի Սերբիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականը Սերբիա է մեկնել հետևյալ կազմով՝
     Դարպասապահներ` Գևորգ Կասպարով` «Ալաշկերտ», Արսեն Բեգլարյան` «Միկա», Գևորգ Պրազյան` «Արարատ»
     Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան` «Ամկար» (Ռուսաստան), Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան), Գաել Անդոնյան` «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա), Հովհաննես Համբարձումյան` «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա), Լևոն Հայրապետյան` «Փյունիկ», Տարոն Ոսկանյան` «Փյունիկ», Վարազդատ Հարոյան` «Փյունիկ», Կամո Հովհաննիսյան` «Փյունիկ»,
     Կիսապաշտպաններ` Հենրիխ Մխիթարյան` «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա), Գևորգ Ղազարյան` «Մարիտիմու» (Պորտուգալիա), Մարկոս Պիզելլի` «Ակտոբե» (Ղազախստան), Արաս Օզբիլիս` «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Կառլեն Մկրտչյան` «Անժի» (Ռուսաստան), Նորայր Ասլանյան` «Ալմերե Սիթի» (Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյան` «Ցյուրիխ» (Շվեյցարիա), Արթուր Յուսպաշյան` «Փյունիկ», Արտակ Գրիգորյան` «Ալաշկերտ»,
     Հարձակվողներ Յուրա Մովսիսյան` «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան` «Ուրալ» (Ռուսաստան), Ռուսլան Կորյան` «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան):
3227 | 0
Facebook