Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևան Սիթի»-ում մոլորեցնող գնապիտակներ են փակցնում

11:01, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2015 թ.
«Երևան Սիթի»-ում մոլորեցնող գնապիտակներ են փակցնում

Վերջին շաբաթներին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ «Երևան Սիթի» սուպերմարկետներում գնապիտակների հետ կապված մոլորեցումներ են տեղի ունենում: Այսպես, քաղաքացին գնում է ապրանքը՝ վրան փակցված արժեքով, դրամարկղի մոտ այն փոխվում է, և սպառողը վճարում է այլ գին, իհարկե՝ ավելի թանկ: Մեծաքանակ գնումների դեպքում` քաղաքացին դա չի էլ նկատում, իսկ ահա մեկ կամ երկու ապրանքի ժամանակ միանգամից արձանագրում է սուպերմարկետի «հնարամտությունը» ու կաʹմ բողոքում, կաʹմ անձայն հեռանում:
     ՄԱՄՈՒԼ.am լրատվականի խմբագրությունն այսօր ահազանգ է ստացել Շենգավիթ վարչական շրջանի մի բնակչուհուց, ով օրեր առաջ Ծերեթելի խաչմերուկում գտնվող «Սիթիից» գնել է մաստակ, որի գինը դրամարկղի մոտ փոխվել է: ««Վիվենդ ուայթ»» մաստակի տակ գրված էր 200 դրամ, կասսայում ասացին՝ 590 դրամ: Զարմացա, բայց ամաչեցի որևէ բան ասել, հատկապես, որ սպասողներ կային ու անհարմար զգացի բարձրաձայնել: Գիտեմ, պետք է բողոքեի, բայց դե չարեցի»,- ասաց 45-ամյա Նելլին, ում որդին ևս բախվել է նման խնդրի: Օրեր առաջ նա 100 դրամ գնապիտակով 1 թաքղագրիչ է գնել, բայց դրամարկղի մոտ 400 դրամ վճարել: «Այո, մեկ ֆլոմաստերի դիմաց 400 են գանձել, ու կտրոնը տվել տղայիս: Երեխան շփոթվել է, բայց ոչինչ չի ասել. տանն եմ իմացել այդ մասին»,- նշեց բնակչուհին:
     Ի տարբերություն մեր զրուցակցի՝ եղել են սպառողներ, ովքեր, նկատելով խաբեությունը, բարձրաձայնել են, բայց արձագանքն ավելի զայրացնող է եղել: Այսպես, երբ հարցրել են՝ ինչպես է նման բան պատահում, սուպերմարկետում ասել են, թե գները փոխվել են ու չեն հասցրել փոխել ցուցափեղկերի գնապիտակները: Թերևս սա ամենահարմար ձևակերպումն է, որով սուպերմարկետի աշխատակիցները ցանկացած պահի կարող են արդարանալ խաբեությունը բացահայտած գնորդների առջև:

7547 | 2
Facebook