Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

«Օրանժ»-ը Հայաստանի բաժանորդներին որակյալ սպասարկելու հաշվին խնայողություններ է կատարում

15:46, հինգշաբթի, 27 օգոստոսի, 2015 թ.
«Օրանժ»-ը Հայաստանի բաժանորդներին որակյալ սպասարկելու հաշվին խնայողություններ է կատարում
     Վերջին շրջանում հայտնի պատճառներով ակտիվացել են քննարկումներն «Օրանժ Արմենիա»-ի շուրջ: Հասարակության շրջանում տեղի ունեցող քննարկումների մի մասն էլ վերաբերում է վերջին շրջանում ընկերության կողմից բաժանորդների վատ սպասարկմանը: Մասնավորապես, եթե մոտ մեկ տարի առաջ ընկերության բաժանորդների սպասարկման բաժինը շատ արագ պատասխանում էր տեխնիկական խնդիրների հարցով զանգող բաժանորդներին, կամ ինտերնետի վատ աշխատանքի դեպքում` ընկերության մասնագետներն այցելում էին բաժանորդին և տեղում կարգավորում խնդիրն, ապա վերջին մի քանի ամիսներին ուղիղ հակառակ պատկերն է. սպասարկման կենտրոն զանգելը գրեթե անիմաստ է, քանի որ երկար սպասելուց հետո, հնարավոր է, զանգը չսպասարկվի, իսկ ինտերնետի հետ խնդրի դեպքում` գրանցում են տվյալները, տեղեկացնում, որ կմոտենան, սակայն ոչ ոք այդպես էլ չի մոտենում:
     Ասում են՝ վերոնշյալն ուղիղ կապ ուներ «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի հետ, քանի որ ընկերության վաճառքի ծրագիրը դեռ մեկ տարի առաջ է մեկնարկել, սակայն գաղտնի է պահվել, և ընկերությունն սկսել է աշխատողների կրճատումների և հաճախորդներին սպասարկելու միջոցների հաշվին խնայողություններ անել: Ասում են նաև, որ նույնն, ավելի մեծ թափով տեղի է ունենում այս պահին, քանի որ «Օրանժ Արմենիա»-ի վաճառքի գործարքի կնքումից հետո ընկերությունն այլևս չի ուզում որևէ միջոց վատնել ավելորդ աշխատողներ պահելու, կատարյալ սպասարկման համար, և համատարած կրճատումներ է իրականացնում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
6923 | 0
Facebook