Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելառուսը Ռուսաստանի միակ պարկեշտ դաշնակիցն է. Լուկաշենկո

17:01, երեքշաբթի, 04 օգոստոսի, 2015 թ.
Բելառուսը Ռուսաստանի միակ պարկեշտ դաշնակիցն է. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի պարագայում պատերազմ չի սկսի Բելառուսի դեմ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ռուսաստանը երբեք չի պատերազմի Բելառուսի հետ, քանի որ դա կարող է աղետի վերածվել հենց Ռուսաստանի համար: Դուք դրան չեք հավատում, ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու եք գրում, որ Ուկրաինայից հետո հաջորդը մենք ենք լինելու: Բելառուսը Ռուսաստանի միակ պարկեշտ դաշնակիցն է»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հարցազրույցներից մեկի ժամանակ:

Բելառուսի նախագահի խոսքով` ինքն Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին ավելի խորը գիտելիքներ ունի և ավելի շատ է տեղեկացված, քան լրագրողները:

«Հնարավոր է` վաղը մեկը ցանկանա կտրել Պոլեսիայի մի հատվածը: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսին կլինի իմ ու ժողովրդի արձագանքը: Մենք կկռվենք հողի յուրաքանչյուր կտորի համար: Ես Տուրչինովին ասում էի, որ եթե դա ձեր հողն է, ապա ինչո՞ւ դուք դրա համար չկռվեցիք: Մանավանդ, որ այնտեղ մեծ թվով ուկրաինական զորք կար: Ինչո՞ւ չկռվեցիք: Ինչ է, դուք ընդունեցի՞ք, որ դա ձեր հո՞ղը չէ»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

5417 | 1
Facebook