Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարժումն այսօր վճռական փուլ է մտնելու. Դ. Սանասարյան

13:01, շաբաթ, 04 հուլիսի, 2015 թ.
Շարժումն այսօր վճռական փուլ է մտնելու. Դ. Սանասարյան
     Բաղրամյան պողոտան բացել-չբացելու շուրջ բանակցություններից հետո ակտիվիստ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ ցուցարարներին կներկայացնի այսօրվա զրույցի մանրամասները, որից հետո կգան ընդհանուր հայտարարի:
     Ակտիվիստներն այժմ քննարկում են աղբամանները հանել-չհանելու հարցը:
     Քիչ անց պողոտա եկավ նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանն ու ասաց, որ այսօր վճռական փուլ է մտնելու շարժումը, ունեն բազմավեկտոր ծրագրեր, որի մասին կհայտնեն երեկոյան: «21.00-ին լինելու են ելույթներ, հավանություն ստանալուց հետո մտնելու ենք վճռական փուլ»,- նշեց նա:
3709 | 0
Facebook