Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Տիոացետոն՝ աշխարհի ամենագարշահոտ նյութը

21:13, երկուշաբթի, 04 մայիսի, 2015 թ.
Տիոացետոն՝ աշխարհի ամենագարշահոտ նյութը

Տիոացետոնը ցնդող հեղուկ է, որն ունի պարզ կառուցվածք՝ CH3-CS-CH3: Սակայն, չնայած կառուցվածքի պարզությանն՝ այս նյութին է պատկանում Երկրի վրա երբևէ ստեղծված ամենագարշահոտ նյութի ռեկորդը:

1889-ին գերմանական Ֆրայբուրգ քաղաքում գիտնականները փորձել են ստանալ տիոացետոնի փոքր քանակություն: Համաձայն ժամանակակիցների հուշերի՝ «քաղաքի վրա անմիջապես տարածվել է այնպիսի մի զզվելի հոտ, որ բնակիչների մոտ փսխումներ են սկսվել, ոմանք ուշագնաց են եղել»: Քաղաքում խուճապ է առաջացել, իշխանություններն ստիպված են եղել անհապաղ տարհանել բնակչությանը:

Նմանատիպ դեպք էլ տեղի է ունեցել 1967-ին Օքսֆորդում: «Esso» ընկերության լաբորատորիայում աշխատակիցների մի խումբ դարձյալ փորձ է արել ստանալ տիոացետոն: Ճնշման բարձրացման պատճառով փորձանոթի փակիչը դուրս է եկել, և թեպեդ այն կրկին արագորեն փակել են, այնուամենայնիվ, 200 մ շառավղի վրա գտնվող բոլոր մարդկանց մոտ սկսվել են փսխումներ:

Հատկանշական է, որ տիոացետոնն արտադրվելուց անմիջապես հետո ինքնաբերաբար պոլիմերացվում է տրիտիոացետոնի, որը բացարձակապես անհոտ նյութ է: Սակայն բավական է, որ տրիտիոացետոնը դեպոլիմերացվի մոնոմերի, դարձյալ կսկսվի անտանելի գարշահոտը:

8449 | 0
Facebook