Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան առցանց ամսագրի աշխատակիցները մի ամբողջ ամիս աշխատել են մորեմերկ

00:18, ուրբաթ, 10 ապրիլի, 2015 թ.
Ամերիկյան առցանց ամսագրի աշխատակիցները մի ամբողջ ամիս աշխատել են մորեմերկ

Ամերիկյան «The Bold Italic» առցանց-ամսագրի՝ Սան-Ֆրանցիսկոյում գտնվող գրասենյակի աշխատակիցները ամբողջ մարտ ամսվա ընթացքում աշխատասենյակ են մտել մորեմերկ:

Աշխատակիցները պատմել են, որ սկզբում այդ ամենը շատ տարօրինակ ու անհարմար զգացողություններ է պատճառել: Սակայն մի քանի օր անց աշխատակիցների փոխհարաբերություններն ընթացել են սովորական ռիթմով, ամոթը վերացել է՝ տեղը զիջելով «ուրախ համագործակցությանն ու խորը վստահությանը»: Ընկերության աշխատակիցները նաև կոչ են անում բոլոր աշխատանքային կոլեկտիվներին՝ տարվա մեջ գոնե մեկ շաբաթ ապրել «ազատիր սեռական օրգաններդ և կազատես միտքդ» կարգախոսով ու գործի գնալ մերկանդամ:

31798 | 21
Facebook